ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՏՎԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ

 «Տունդարձ» տեղեկատվական ինտերնետային համակարգից (այսուհետև` Համակարգ) օգտվելու համար անհրաժեշտ է նախ գրանցվել Համակարգում: Ստորև ներկայացվում է Համակարգում գրանցման կարգը.

Նշված դաշտերը` պարտադիր լատինատառ, լրացնելուց հետո պետք է սեղմել «Գրանցվել» կոճակը: Դաշտերի լրացման մեջ Համակարգի կողմից սխալների հայտնաբերման դեպքում տրվում է համապատասխան հաղորդագրություն: Ներքևում բերված է սխալների մասին հաղորդագրության օրինակ.

Անհրաժեշտ է ուղղել բերված սխալները և կրկին սեղմել «Գրանցվել» կոճակը: Ներքևում բերված է «User» օգտատիրոջ անվանումով օգտվողի գրանցումը.

«Գրանցվել» կոճակին սեղմելուց հետո, եթե համակարգը այլևս սխալներ չի հայտնաբերում, ապա էկրանի վրա երևում է ստորև պատկերված պատուհանիկը.

«Օգտվողի անուն» և «Գաղտնաբառ» դաշտերում անհրաժեշտ է մուտքագրել արդեն գրանցած համապատասխան անունն ու գաղտնաբառը և սեղմել «Մուտք» կոճակը, և Դուք կհայտնվեք Ձեր անհատական էջում:

ԳՐԱՆՑՎԵԼ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Համակարգում արդեն հաշվառում ունեցող օգտվողները հետագայում Համակարգ մուտք գործելու համար պետք է կայքէջի աջ հատվածում լրացնեն «Օգտվողի անուն» և «Գաղտնաբառ» դաշտերը և սեղմեն «Մուտք» կոճակը:

Համակարգում հաշվառված օգտվողների համար Համակարգի հիմնական էջում՝ մենյուների շարքում, տեսանելի կլինի «Իմ էջը» կոճակը, որտեղ կարելի է վերադառնալ ցանկացած ժամանակ Համակարգում գտնվելիս:

Համակարգից օգտվելու կարգին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով «Իմ էջը» մենյուն, ապա «Օգնություն» կոճակը: